• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

Բնապահպանության ոլորտի ԵՄ հրահանգների կիրարկմանն ուղղված առաջարկներ

Բնապահպանության ոլորտի ԵՄ հրահանգների կիրարկմանն ուղղված առաջարկներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը հանդիպել են Չեխիայի բնության պահպանության գործակալության ներկայացուցիչների, Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի փոխնախարար Տոմաշ Տեսարի, ինչպես նաև Չեխիայի խորհրդարանի սենատորներ Զբինեկ Լինհարտի և Պետր Օրելի հետ, որոնք Հայաստան են այցելել «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակներում։


Հանդիպման նպատակը երկու երկրների միջև բնապահպանության ոլորտում համագործակցությունը քննարկելն էր։ Առաջնահերթ քննարկվել են ՀՀ օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված են Թռչունների և միջավայրերի վերաբերյալ ԵՄ հրահանգների մոտարկմանը։

 

Փոխնախարար Ա․ Մեյմարյանը համոզմունք հայտնեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը կներդնի բոլոր հնարավոր ջանքերը չեխ գործընկերների կողմից որդեգրած «կանաչ» և կայուն սկզբունքները առաջխաղացնելու հարցում։

 

Պատվիրակության օրակարգը ներառել է նաև առանձին հանդիպումներ և եվրոպական չափանիշների համաձայն բնության ժառանգության պահպանության չեխական փորձի ներկայացում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև «Կանաչ համաձայնագրի» և «կանաչ վերականգնման» շրջանակներում համագործակցության հեռանկարները։

 

«Թվինինգ» ծրագիրը ԵՄ-ի կողմից լավ փորձարկված գործիք է, որի միջոցով աջակցություն է տրամադրվում միմյանց հետ համագործակցող կառավարությունների գերատեսչություններին։

 

Լուսանկարները հասանելի են ՇՄ նախարարության կայքում։

 

Related posts