• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

Նորություններ

Հայ փորձագետները՝ Եվրոպայում ոգեշնչում փնտրելիս

Հայաստանի տարբեր կառույցների, ՊՈԱԿ-ների, ՀԿ-ների ներկայացուցիչներ Չեխիայի Հանրապետություն այց կատարեցին՝ բնության պահպանության ոլորտում Եվրոպական միության մոտեցումներին ծանոթանալու նպատակով։ Ութ մասնակիցները այցելեցին «Պոդիյի» ազգային պարկ և «Պալավա», «Զդարսկե վըրխի» պահպանվող լանդշաֆտային տարածքներ, որտեղ հանդիպեցին Չեխիայի բնության պահպանության մասնագետների հետ։

Read More

Միջազգային կոնվենցիաներին նվիրված սեմինար ՀՀ ՇՄ նախարարությունում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում կայացավ Հայաստանի կողմից ստորագրված կոնվենցիաների վերաբերյալ սեմինար։ Նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին ներկայացվեցին բնության պահպանության ոլորտի կարևորագույն կոնվենցիաները։

Read More

Բնության պահպանության հզորացմանը նվիրված սեմինարներ

Չեխիայի բնության պահպանության գործակալության փորձագետները թվով երեք սեմինար անցկացրեցին Հայաստանում բնության պահպանության ոլորտի օրենսդրության վերաբերյալ։ Սեմինարները կազմակերպվել են Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։

Read More

ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարարների այցը Չեխիա

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ տկն Աննա Մազմանյանը և պրն Արամ Մեյմարյանը այցելել են Չեխիայի Հանրապետություն (ԵՄ անդամ է հանդիսանում 2004թ-ից)` երկրի բնության պահպանության համակարգին ծանոթանալու նպատակով։ Եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարները հանդիպել են Չեխիայի ՇՄ փոխնախարարներին և այցելել «Քրքոնոշե» ազգային պարկ, ինչպես նաև «Չեշսկիյ ռայ» պահպանվող լանդշաֆտային տարածք։

Read More

«Տարածելով պաշտպանության թեվերը» խորագրով սեմինար խորհրդարանում

ՀՀ ազգային ժողովում անցկացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի  (CEPA) կիրարկմանն ուղղված՝ «Տարածելով պաշտպանության թեւերը» խորագրով սեմինար-քննարկում։

 
Read More

Բնապահպանության ոլորտի ԵՄ հրահանգների կիրարկմանն ուղղված առաջարկներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը հանդիպել են Չեխիայի բնության պահպանության գործակալության ներկայացուցիչների, Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի փոխնախարար Տոմաշ Տեսարի, ինչպես նաև Չեխիայի խորհրդարանի սենատորներ Զբինեկ Լինհարտի և Պետր Օրելի հետ, որոնք Հայաստան են այցելել «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակներում։

Read More

Չեխ փորձագետները ներկայացրել են բնապահպանության ոլորտում օրենսդրական փոփոխությունների առաջարկներ

«Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում մարտի 22-25 ընկած ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում տեղի ունեցավ բնության պահպանության ոլորտում ԵՄ հրահանգների մոտարկման վերաբերյալ թվով չորս սեմինար։

Read More

Չեխ փորձագետները Կոտայքի մարզում ներկայացրել են բնության պահպանությանն ուղղված առաջարկներ

Չեխիայի բնության պահպանության գործակալության փորձագետները Հրազդան քաղաքում՝ Կոտայքի մարզպետարանում, ներկայացրել են բնության պահպանության ոլորտում ազգային օրենսդրության հզորացմանն ուղղված առաջարկություններ։

 

Read More

Թվինինգ ծրագրի թիմի անունից շնորհավորում ենք Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ

2021 թվականը լի էր մարտահրավերներով և դժվարին իրավիճակներով, հրատապ խնդիրներով, որոնք երբեմն թվում էին անհաղթահարելի։ Այնուամենայնիվ, 2021-ը պետք է ընդունենք որպես հիմք, որի վրա կկառուցենք մեր հավաքական վճռականությունը, իմաստությունը և դիմացկունությունը ապագայի համար։ 

Read More