• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

«Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան»

Մեր նպատակները՝

  • - աջակցել բնության և կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ նոր օրենսդրության մշակման հարցում

  • - աջակցել բնության և կենսաբազմազանության պահպանության ոլորտում ինստիտուցիոնալ զարգացման ու կառավարման հարցում

  • - բարձրացնել իրազեկվածության մակարդակն առաջարկվող օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների վերաբերյալ, որոնք միտված են կենսաբազմազանության և բնության պահպանության հզորացմանը

  • - հաստատել շարունակական աշխատանքային-մասնագիտական կապեր համագործակցող երկրների միջև

Մեր մասին

Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալություն

Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալությունը (ՉՀ ԲՊԳ) «Բնության և լանդշաֆտի պահպանության մասին» օրենքով հիմնադրված պետական մարմին է։ ՉՀ ԲՊԳ-ի գլխավոր նպատակը Չեխիայի Հանրապետության ողջ տարածքում բնության ու լանդշաֆտների պաշտպանությունն ու պահպանությունն է։ ՉՀ ԲՊԳ-ի կառավարման ներքո 24 պահպանվող լանդշաֆտային տարածք է (ԲՊՄՄ, կատեգորիա V) և բնության պահպանվող այլ տիպի մոտ 800 տարածք (ԲՊՄՄ, կատեգորիաներ Ia, III, IV)։

Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտ (SYKE)

Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտը (SYKE) բազմոլորտ հետազոտական և փորձագիտական ինստիտուտ է Ֆինլանդիայում։ Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտը մշակում է ոլորտին առնչվող տեղեկություններ, նորարարական մոտեցումներ և լուծումներ, որոնք միտված են կայուն զարգացմանը։ Ինստիտուտը Ֆինլանդիայում «Բնության մասին» ԵՄ հրահանգները կիրարկող և այդ հրահանգներից բխող հաշվետվությունների ներկայացումը համակարգող գլխավոր մարմինն է։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պատասխանատվության ներքո է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանությունը, ինչպես նաև ՀՀ-ի ազգային պարկերի և այլ պահպանվող տարածքների կառավարումը։

Վերջին նորությունները և միջոցառումները

31
May

Միջազգային կոնվենցիաներին նվիրված սեմինար ՀՀ ՇՄ նախարարությունում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում կայացավ Հայաստանի կողմից ստորագրված կոնվենցիաների վերաբերյալ սեմինար։ Նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին ներկայացվեցին բնության պահպանության ոլորտի կարևորագույն կոնվենցիաները։

08
Jun

Հայ փորձագետները՝ Եվրոպայում ոգեշնչում փնտրելիս

Հայաստանի տարբեր կառույցների, ՊՈԱԿ-ների, ՀԿ-ների ներկայացուցիչներ Չեխիայի Հանրապետություն այց կատարեցին՝ բնության պահպանության ոլորտում Եվրոպական միության մոտեցումներին ծանոթանալու նպատակով։ Ութ մասնակիցները այցելեցին «Պոդիյի» ազգային պարկ և «Պալավա», «Զդարսկե վըրխի» պահպանվող լանդշաֆտային տարածքներ, որտեղ հանդիպեցին

ուժեղացված պահպանության՝ կայուն զարգացման հիմք հանդիսանալու վերաբերյալ փաստարկներ

Ծրագրի մասին

Ծրագրի համառոտ պատմությունը և կապը ՀԸԳՀ-ի (CEPA) հետ

Հայաստանի Հանրապետությունը, ստորագրելով ՀԸԳՀ-ն (CEPA), հանձն է առել իրականացնել կենսաբազմազանության պաշտպանության բարելավմանն ու կայուն օգտագործմանն ուղղված միջոցառումներ։ Դրանցով, մասնավորապես, նախատեսվում է ազգային օրենսդրության վերանայումն ու համապատասխանեցումը ԵՄ չափանիշներին, տարածքների գույքագրումը, հստակեցումն ու կառավարման առաջնահերթությունների սահմանումը, դրանց պահպանության համար պահանջվող միջոցառումների սահմանումը, կենդանատեսակների և բուսատեսակների  պահպանության կարգավիճակի մշտադիտարկման համակարգի ստեղծումը, ինչպես նաև հանրության կրթական և ընդհանուր իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեխանիզմի ներդրումը։ 

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ԵՄ «Թվինինգ» ծրագրի նախագծի փաստաթուղթը (Եվրոպական միության ինստիտուցիոնալ համագործակցության փաստաթուղթ) մշակվելուց հետո ԵՄ-ն կազմակերպեց նախագծի իրականացման բաց մրցույթ։  Արդյունքում ընտրվեց Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալությունից և Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտից կազմված կոնսորցիումը և հաստատվեց վերջինիս  ֆինանսավորումը։

Ծրագրի նպատակները, ակնկալվող արդյունքները և բաղադրիչները

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում կենսաբազմազանության պաշտպանության ու կայուն օգտագործման հզորացումն է՝ միջազգային/ԵՄ չափանիշներին համապատասխան։

Ծրագրի երեք բաղադրիչները հետևյալն են՝

  • Հայաստանում կենսաբազմազանության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության մշակում
  • կարողությունների զարգացում և արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում
  • իրազեկվածության մակարդակի բարձրացում

Մեր թիմը