• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

Ծրագրի մասին

Ծրագրի մասին

Հայաստանում կենսաբազմազանության պահպանության հզորացմանն ուղղված ծրագրի անհրաժեշտությունը բխում է ՀԸԳՀ-ից (ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր), ինչպես նաև այն ջանքերից, որոնք ՀՀ-ն ներդնում է երկրի օրենսդրությունն ու կառավարման համակարգը կատարելագործելու հարցում՝ բնության և կենսաբազմազանության պահպանությունը բարելավելու նպատակով։

 

Ընդհանուր նպատակը՝ 

Հզորացնել կենսաբազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումը Հայաստանում՝ միջազգային/ԵՄ չափանիշներին համապատասխան։

 

Հատուկ նպատակը՝ 

Հզորացնել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության՝ ՀԸԳՀ-ի և դրա կիրարկման ճանապարհային քարտեզի շրջանակներում կենսաբազմազանության պահպանության ու կայուն օգտագործման բնագավառում ստանձնած հանձնառություններն իրականացնելու կարողությունները։

 

Հայաստանի Հանրապետությունը, ստորագրելով ՀԸԳՀ-ն, հանձն է առել իրականացնել կենսաբազմազանության պաշտպանության բարելավմանն ու կայուն օգտագործմանն ուղղված միջոցառումներ։ Դրանցով, մասնավորապես, նախատեսվում է ազգային օրենսդրության վերանայումն ու համապատասխանեցումը ԵՄ չափանիշներին, տարածքների գույքագրումը, հստակեցումն ու կառավարման առաջնահերթությունների սահմանումը, դրանց պահպանության համար պահանջվող միջոցառումների սահմանումը, կենդանատեսակների և բուսատեսակների  պահպանության կարգավիճակի մշտադիտարկման համակարգի ստեղծումը, ինչպես նաև հանրության կրթական և ընդհանուր իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեխանիզմի ներդրումը։

 

Ռուզաննա Գրիգորյան, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն

 

ԵՄ «Թվինինգ» ծրագիր 

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ԵՄ «Թվինինգ» ծրագրի նկարագիրը (ֆիշ) (Եվրոպական միության՝ ԵՄ անդամ պետությունների և շահառու կամ գործընկեր երկրների պետական մարմինների միջև ինստիտուցիոնալ համագործակցության փաստաթուղթ) մշակվելուց հետո ԵՄ-ն կազմակերպեց ծրագրի իրականացման բաց մրցույթ։  Արդյունքում ընտրվեց Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալությունից և Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտից կազմված կոնսորցիումը և հաստատվեց վերջինիս ֆինանսավորումը։

 

 

Յինդրիխ Խլապեկ, «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու, ՉՀ ԲՊԳ 

 

Ծրագրից բխող գործողությունները 

Բաղադրիչ 1՝ Կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ օրենսդրության մշակում 

Մենք վերլուծում ենք Հայաստանում կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ վերջերս ընդունված օրենսդրությունը և մշակում վերջինիս՝ ԵՄ բնության պահպանության վերաբերյալ հրահանգներին համապատասխան հզորացմանն ուղղված առաջարկություններ։ Մեր կողմից կիրառվում է Չեխիայի Հանրապետության և Ֆինլանդիայի արժեքավոր փորձը ազգային օրենսդրությունը ԵՄ հրահանգներին համապատասխանեցնելու հարցում։ Օրենսդրության մշակման գործընթացը հիմնվելու է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, համալսարանների, ՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ անցկացվող խորհրդատվությունների վրա։ 

Բաղադրիչ 2՝ Կարողությունների զարգացում

Ինստիտուցիոնալ համակարգը, ինչպես նաև բոլոր մակարդակներում բնության պահպանությամբ զբաղվող մարմինների աշխատակիցների հմտությունները բնության պահպանության կարևոր բաղադրիչներ են։ Մենք նախատեսում ենք տարբեր փորձագետների և շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում առաջարկել Հայաստանում բնության պահպանության կառավարման համակարգի հնարավոր փոփոխություններ, ինչպես նաև կազմակերպել կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ։

Բաղադրիչ 3՝ Իրազեկվածության մակարդակի բարձրացում

Գիտելիքով և քաղած դասերի հիման վրա ձեռք բերված փորձով կիսվելու լավագույն միջոցը համապատասխան ոլորտում անցումային փորձառություն ունեցող երկրների լավ ու վատ օրինակների ներկայացումն է։ Մենք նախատեսում ենք ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, դրան կից ՊՈԱԿ-ների, ինչպես նաև լրագրողների, ՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի համար երեք ճանաչողական այց կազմակերպել Չեխիայի Հանրապետություն։ Դրանից բացի՝ անցկացնում ենք առաջարկվող իրավական և ինստիտուցիոնալ փոփոխությունների վերաբերյալ սեմինարներ, քննարկումներ։ Այս կայքէջը նույնպես բավական կարևոր գործիք է ծրագրի և դրան առնչվող թեմաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի դարձնելու համար։

Բաղադրիչ 4՝ Կենսաբազմազանության ռազմավարություն

Բաղադիչը Ծրագրի գործողություններին ավելացվել է Ծրագրի իրականացման փուլում։ Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում ռազմավարությունը մշակվել է չեխական կողմի փորձագետների թիմի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Ռազմավարությունը ներառում է Կենսաբանական բազմազանության գլոբալ շրջանակի (Կունմին-Մոնրեալ) քննարկման արդյունքում համաձայնեցված թիրախները։