• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

«Թվինինգ» ծրագրի եզրափակիչ կոնֆերանս

«Թվինինգ» ծրագրի եզրափակիչ կոնֆերանս

Շուրջ երկու տարի տևած «Թվինինգ» ծրագիրը մոտենում է ավարտին։ Ծրագիրը կամփոփվի եզրափակիչ կոնֆերանսով, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 15-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Կոնֆերանսի ընթացքում «Թվինինգ» ծրագրի թիմը հայ գործընկերներին, ոլորտի շահագրգիռ կողմերին և աջակիցներին կներկայացնի Ծրագրի ընթացքում արված եզրահանգումները և արձանագրված արդյունքները:

 

Կոնֆերանսի ընթացքում շոշափվող հիմնական թեմաները կլինեն հետևյալը՝ իրավական դաշտի առնչությամբ առաջարկվող փոփոխություններ, բարելավված ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողություններ, կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացում, ինչպես նաև Կենսաբազմազանության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր։ Կոնֆերանսի ծրագրի կարևորագույն մասերից մեկը լինելու է Հայաստանի կենսաբազմազանության պահպանության հարցում կատարվելիք առաջիկա քայլերի և առաջնահերթությունների քննարկումը։

 

Ի վերջո, կոնֆերանսը հրաշալի առիթ է շնորհակալական խոսք ուղղելու բոլոր ներգրավված կողմերին՝ Ծրագրի թիմի հետ շուրջ երկու տարի տևած համագործակցության համար։

 

Եթե ցանկանում եք մասնակցել կոնֆերանսին, խնդրում ենք գրանցվել՝ օգտագործելով հետևյալ հղումը։

 

Եզրափակիչ կոնֆերանսի ծրագիր։

 

«Թվինինգ» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից։

 

Related posts