• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

Հայ փորձագետների այցը Չեխիայի Հանրապետություն

Հայ փորձագետների այցը Չեխիայի Հանրապետություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ կառավարության, ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 6 ներկայացուցիչ Չեխիա կատարած այցի շրջանակներում ծանոթացան «էմերալդ» տարածքների սահմանման, կառավարման գործընթացներին և կենսաբազազանության մոնիթորինգի նկատմամբ Չեխիայի Հանրապետության կողմից որդեգրված մոտեցմանը։ 

 

Փետրվարի 20-25-ը տեղի ունեցած ճանաչողական այցի ընթացքում մասնակիցները Չեխիայի բնության պահպանության գործակալության՝ Պրահայում գտնվող գլխամասում ներկա գտնվեցին Գործակալության աշխատակիցների դասախոսություններին, ինչպես նաև «Չեսկիյ կրաս» պահպանվող լանդշաֆտային տարածք կատարած այցի ընթացքում հնարավորություն ունեցան գործնականում ականատես լինելու չղջիկների մոնիթորինգին։

 

 

 

Լքված հանքի տարածքում ձմեռող գիշերաչղջիկներ (Myotis myotis)

 

Այցի ծրագիրը մշակվել էր կենսաբազմազանության պահպանության և մոնիթորինգի ոլորտում ԵՄ չափանիշների կիրարկման գործընթացը լավագույնս ներկայացնելու նպատակով։

 

© Լուսանկարը՝ Տերեզա Կուշնիրովայի

Related posts