• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարարների այցը Չեխիա

ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարարների այցը Չեխիա

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ տկն Աննա Մազմանյանը և պրն Արամ Մեյմարյանը այցելել են Չեխիայի Հանրապետություն (ԵՄ անդամ է հանդիսանում 2004թ-ից)` երկրի բնության պահպանության համակարգին ծանոթանալու նպատակով։ Եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարները հանդիպել են Չեխիայի ՇՄ փոխնախարարներին և այցելել «Քրքոնոշե» ազգային պարկ, ինչպես նաև «Չեշսկիյ ռայ» պահպանվող լանդշաֆտային տարածք։

 

«Չեշսկիյ ռայ» պահպանվող լանդշաֆտային տարածքը («Բոհեմական դրախտ») երկրի ամենահին պահպանվող տարածքն է (1955թ․), իսկ 2015թ․-ին իր արժեքավոր երկրաբանական և գեոմորֆոլոգիական առանձնահատկությունների շնորհիվ դասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ գեոպարկերի շարքին։ «Բոհեմական դրախտը» Չեխիայի ամենաշատ այցելուներ ոնեցող պահպանվող լանդշաֆտային տարածքներից է, ինչը հանգեցրել է «գերզբոսաշրջության» լուրջ խնդիրների, հետևաբար նաև ավազաքարերի էրոզիայի։ ՇՄ նախարարի տեղակալները հնարավորություն ունեցան զրուցելու անտառապահների հետ, ծանոթանալու պահպանվող տարածքում գործող մասնավոր ճամբարին, որը սերտ համագործակցում է բնապահպանական ծրագրեր, այցելուների համար արշավներ կազմակերպող բնապահպանական կրթական կենտրոնի հետ։ 

 

 

 

Դրանից բացի, Ա․ Մազմանյանը և Ա․Մեյմարյանը «Քրքոնոշե» ազգային պարկ այցի ժամանակ հանդիպում ունեցան ազգային պարկի տնօրեն պրն Ռոբին Բյունիշի հետ: Ազգային պարկը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Դիլիջան» ազգային պարկի հետ, և հայկական ու չեխական կողմերը պատրաստակամություն են հայտնել վերսկսել համագործակցությունը։ «Քրքոնոշե» ազգային պարկի տարեկան այցելուների թիվը կազմում է 13 միլիոն և պարկի որոշ տարածքներ ամռանը գերծանրաբեռնված են, ինչի արդյունքում այն համարվում է աշխարհում ամենաշատ այցելուներ ունեցող ազգային պարկերից մեկը։

 

 

 

 

Չեխիայի բնության պահպանության գործակալության տնօրեն պրն Ֆրանտիշեկ Պելցը փոխնախարարներին ներկայացրեց Չեխիայի բնության պահպանության համակարգը, ինչպես նաև Գործակալության դերը և փոխգործակցության բնույթը Չեխիայի շրջակա միջավայրի նախարարության հետ։

 

 

ՀՀ ՇՄ նախարարի տեղակալները նաև հանդիպում ունեցան չեխ փոխնախարարներ տկն Էվա Վոլֆովայի և պրն Տոմաշ Տեսարի հետ Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունում, որտեղ քննարկվեցին բնության պահպանության վերաբերյալ ԵՄ հրահանգները և մի շարք այլ ոլորտային հարցեր։

 

 

 

 

Լուսանկարները՝ ©Տոմաշ Ռուժիչկա

Related posts