Չեխ փորձագետները Կոտայքի մարզում ներկայացրել են բնության պահպանությանն ուղղված առաջարկներ
Չեխիայի բնության պահպանության գործակալության փորձագետները Հրազդան քաղաքում՝ Կոտայքի մարզպետարանում, ներկայացրել են բնության պահպանության ոլորտում ազգային օրենսդրության հզորացմանն ուղղված առաջարկություններ։
Առաջարկությունները հիմնված են ՀՀ-ի՝ Թռչունների և միջավայրերի պահպանության վերաբերյալ ԵՄ հրահանգներն ընդունելու պարտավորության վրա։ Քննարկվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ ՀՀ բուսական աշխարհի մասին և Կենդանական աշխարհի մասին օրենքները միաձուլելու առաջարկը, ինչը պահպանվող տարածքներից դուրս թռչնատեսակների ավելի խիստ պահպանության հնարավորություն կընձեռի՝ միևնույն ժամանակ հստակեցնելով որսի ենթակա թռչնատեսակները, պաշտպանելով Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում սահմանված Էմերալդ տարածքները և այլն։
Մանրամասն տեղեկությունների համար անցնել հղումով։