• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

Նորություններ

Թվինինգ ծրագրի եզրափակիչ կոնֆերանս

Սույն թվականի մարտի 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Թվինինգ» ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը։

Ծրագրի նպատակը կենսաբազմազանության և բնության պահպանության բնագավառում ՀՀ օրենսդրության բարելավումն ու բնության պահպանության հարցերով պատասխատանու գերատեսչությունների արդյունավետության բարձրացումն է։

Read More

«Թվինինգ» ծրագրի եզրափակիչ կոնֆերանս

Շուրջ երկու տարի տևած «Թվինինգ» ծրագիրը մոտենում է ավարտին։ Ծրագիրը կամփոփվի եզրափակիչ կոնֆերանսով, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 15-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Կոնֆերանսի ընթացքում «Թվինինգ» ծրագրի թիմը հայ գործընկերներին, ոլորտի շահագրգիռ կողմերին և աջակիցներին կներկայացնի Ծրագրի ընթացքում արված եզրահանգումները և արձանագրված արդյունքները:

Read More

Հայ փորձագետների այցը Չեխիայի Հանրապետություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ կառավարության, ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 6 ներկայացուցիչ Չեխիա կատարած այցի շրջանակներում ծանոթացան «էմերալդ» տարածքների սահմանման, կառավարման գործընթացներին և կենսաբազազանության մոնիթորինգի նկատմամբ Չեխիայի Հանրապետության կողմից որդեգրված մոտեցմանը։ 

Read More

Կենսաբազմազանության նոր ռազմավարությունը՝ քննարկման սեղանին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀԿ-ների, Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության և Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտի (SYKE) շուրջ 38 փորձագետ քննարկել են Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում առաջարկվող ռազմավարությունը։ Ռազմավարությունում նաև անդրադարձ է կատարվում  Կենսաբանական բազմազանության գլոբալ շրջանակի (Կունմին-Մոնրեալ) քննարկման արդյունքում համաձայնեցված թիրախներին։

 

Read More

Գլոբալ համաձայնություն կենսաբազմազանության պահպանության եվ վերականգնման շուրջ

Աշխարհի 160-ից ավելի երկրների ներկայացուցիչներ Մոնրեալում համաձայնության հասան մինչև 2030թ․ ժամանակահատվածը ներառող՝ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված բեկումնային ծրագրի շուրջ։ Այսօր ընդունված գլոբալ շրջանակով նախատեսվում է ցամաքային և ծովային պահպանվող տարածքների համամասնության զգալի մեծացում, վայրի բնության պահպանության ֆինանսավորմանն ուղղված կայուն աղբյուրի ստեղծում, ինչպես նաև թունաքիմիկատների օգտագործման աստիճանական նվազեցում։

Read More

Դասընթաց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակազմի համար

«Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի շրջանակներում «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակազմի համար կենսաբազմազանության մոնիթորինգի վերաբերյալ կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ և դաշտային ցուցադրություններ են կազմակերպվել Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտի (SYKE) մասնագետների կողմից։

Read More

Բնապահպանության հայ փորձագետների այցը Ֆինլանդիա

ՀՀ շրջակա միջավայրի և դրան ենթակա ՊՈԱԿ-ների յոթ ներկայացուցիչ սույն թվականի հոկտեմբերի 8-13-ը ճանաչողական այցով գտնվում էին Ֆինլանդիայում։ Այցի շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներն էին Ֆինլանդիայում բնության պահպանության ոլորտի ինստիտուցիոնալ կառուցվածքը, կենսաբազմազանության մոնիթորինգի փորձն ու գործելակերպերը, ինչպես նաև կենսաբազմազանության վերաբերյալ տվյալների հոսքի կառավարումը։

Read More

Հայ փորձագետները՝ Եվրոպայում ոգեշնչում փնտրելիս

Հայաստանի տարբեր կառույցների, ՊՈԱԿ-ների, ՀԿ-ների ներկայացուցիչներ Չեխիայի Հանրապետություն այց կատարեցին՝ բնության պահպանության ոլորտում Եվրոպական միության մոտեցումներին ծանոթանալու նպատակով։ Ութ մասնակիցները այցելեցին «Պոդիյի» ազգային պարկ և «Պալավա», «Զդարսկե վըրխի» պահպանվող լանդշաֆտային տարածքներ, որտեղ հանդիպեցին Չեխիայի բնության պահպանության մասնագետների հետ։

Read More

Միջազգային կոնվենցիաներին նվիրված սեմինար ՀՀ ՇՄ նախարարությունում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում կայացավ Հայաստանի կողմից ստորագրված կոնվենցիաների վերաբերյալ սեմինար։ Նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին ներկայացվեցին բնության պահպանության ոլորտի կարևորագույն կոնվենցիաները։

Read More