Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալություն
Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալությունը (ՉՀ ԲՊԳ) «Բնության և լանդշաֆտի պահպանության մասին» օրենքով հիմնադրված պետական մարմին է։ ՉՀ ԲՊԳ-ի գլխավոր նպատակը Չեխիայի Հանրապետության ողջ տարածքում բնության ու լանդշաֆտների պաշտպանությունն ու պահպանությունն է։ ՉՀ ԲՊԳ-ի կառավարման ներքո 24 պահպանվող լանդշաֆտային տարածք է (ԲՊՄՄ, կատեգորիա V) և բնության պահպանվող այլ տիպի մոտ 800 տարածք (ԲՊՄՄ, կատեգորիաներ Ia, III, IV)։