Մասնակցել
Թվինինգ ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը տեղի ունեցավ 2023 թվականի մարտի 15-ին Երևանում։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ծրագրի գրանցած արդյունքներն ու մշակված առաջարկությունները, որոնք ուղղված են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության հզորացմանը։ Կոնֆերանսի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ, իսկ կոնֆերանսի ընթացքում ներկայացված սահիկահանդեսները հասանելի են ներբեռնման համար։
Սույն թվականի փետրվարի 16-ին կազմակերպվել է աշխատաժողով՝ 2024-2033 թվականների համար նախատեսվող Կենսաբազմազանության ռազմավարության նախագիծը քննարկելու և 2024-2028 թվականների համար նախատեսվող գործողությունների ծրագրի առաջնահերթությունները որոշելու նպատակով։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին արժեքավոր դիտարկումներ և քննարկվեցին բնության պահպանության ոլորտում գալիք տասը տարվա առաջնահերթությունները։
Մենք պատրաստ ենք ծավալել Հայաստանում կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ ցանկացած քննարկում, ինչպես նաև համագործակցություն մեր երկրների միջև։ Եթե ունեք Հայաստանում կենսաբազմազանության պահպանությունը բարելավելու վերաբերյալ գաղափարներ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։
Կարեն Մանվելյան, ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղ
Արման Վերմիշյան, Կովկասի բնության հիմնադրամ
Չեխիայի Հանրապետության և Ֆինլանդիայի փորձագետների կողմից նախատեսվում են այցեր Հայաստան՝ առանձին առաքելությունների շրջանակներում։ Փորձագետների ժամանակացույցը համակարգում է «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Յինդրիխ Խլապեկը։
Չեխիայի Հանրապետություն շահագրգիռ կողմերի ութ հայ ներկայացուցիչների ճանաչողական այցը (մայիսի 22-29, 2022թ․) կենտրոնացավ կենսաբազմազանության պահպանության օրենսդրության կիրարկման հարցերի վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԵՄ Միջավայրերի և թռչունների վերաբերյալ հրահանգներին։
Այցի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու Չեխիայի Բնության պահպանության գործակալության, շրջակա միջավայրի ոլորտում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներին, ինչպես նաև բնության պահպանվող տարածքների կառավարիչներին։ Ծրագրով նախատեսվում են դաշտային այցեր «Նատուրա 2000» և այլ պահպանվող տարածքներ։
16 հայտատուից ընտրվել է 10 մասնակից (ցավոք, նրանցից երկուսը առողջական խնդիրների պատճառով չկարողացան մասնակցել ճանաչողական այցին)։ Վերջիններս ՀԿ-ների, համալսարանների, գիտական հաստատությունների և ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներ են։
- Հայ մասնագետները ծանոթացան Չեխիայի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության ոլորտի կառավարման փորձին
- «Պալավա» կենսոլորտային արգելոցում ինտենսիվ ձկնաբուծությունը՝ որոշ թռչնատեսակների վերացման պատճառ
- Ինչպես չեխ բնապահպանները թունավորումից փրկեցին Եվրոպական գետնասկյուռին
- Չեխիայի պահպանվող տարածքներում որսագողություն չի լինում, ո՞րն է պատճառը

2022թ․-ին Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպել է առաջարկվող օրենսդրության և ինստիտուցիոնալ փոփոխությունների վերաբերյալ թվով 10 սեմինար՝
Կոտայք - 22.3.2022
Արագածոտն - 23.3.2022
Արարատ - 24.3.2022
Արմավիր - 25.3.2022
Տավուշ - 10.5.2022
Լոռի - 11.5.2022
Շիրակ - 12.5.2022
Գեղարքունիք - 21.6.2022
Վայոց ձոր- 22.6.2022
Սյունիք - 23.6.2022
Այլ միջոցառումներ
Անցկացվել է թվով 5 սեմինար ՇՄ նախարարության աշխատակիցների, ՀԿ-ների և այլ գիտական հաստատությունների ներկայացուցիչների համար հետևյալ թեմաներով՝
- Բնության պահպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներն ու ԵՄ օրենսդրությունը
- Բնության պահպանության և կենսաբազմազանությանն վերաբերյալ միջազգային և ԵՄ մակարդակով հաշվետվությունների ներկայացման կարիքները
- Կառավարման և վերականգնման պլանների մշակում
- Տարբեր միջավայրերի և տեսակների խմբերի գույքագրման ու մոնիթորինգի մեթոդներ
- Տվյալների հոսք և կառավարում
Դասընթաց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակազմի համար (հոկտեմբեր 2022)
Կապ՝
Յինդրիխ Խլապեկ, «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու
Հեռ․՝ 094 244 261
Էլ․ հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։