• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

Եվրոպական գետնասկյուռի վերածնունդը

Եվրոպական գետնասկյուռի վերածնունդը

Եվրոպական գետնասկյուռը (Spermophilus citellus) տարածված գյուղատնտեսական վնասատու էր համարվում 1950-ականներին։ Քառասուն տարի անց այն դարձավ ծայրահեղ վտանգված տեսակ, որին անհետացում է սպառնում։ Այսօր Չեխիայի Հանրապետությունում դրա պոպուլյացիան կարծես ապահով է, ի թիվս այլնի, Գործողությունների ծրագրի և տեղացի ֆերմերների հետ համագործակցության շնորհիվ։

 

Պահպանության կարգավիճակը

Եվրոպական գետնասկյուռը ներառված է ԲՊՄՄ-ի «Վտանգված տեսակների կարմիր ցուցակում»՝ որպես վտանգված տեսակ։ Գետնասկյուռն ընդգրկված է նաև ԵՄ «Կենսամիջավայրերի մասին» հրահանգում, իսկ դրա բնակության վայրերը պաշտպանության նպատակով «Նատուրա 2000» ցանցի մաս են կազմում։ Դրա տարածվածության հիմնական շրջանակը ներառում է Հարավարևելյան Եվրոպան։ Չեխիայի Հանրապետությունում կենդանատեսակին կարելի է հանդիպել ընդհուպ մինչև Եվրոպական լեռնաշղթայի արևմտյան գագաթին։

 

 

Կենդանատեսակի պաշտպանությանն ուղղված գործողությունները

Չեխիայի Հանրապետությունում սկյուռների խմբերը մեծ մասամբ փոքրաթիվ էին և գտնվում էին ոչնչացման վտանգի տակ։ Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալությունը մշակել է հատուկ Գործողությունների ծրագիր՝ կենդանատեսակի արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու նպատակով։

 

Գետնասկյուռի թվաքանակը մշտադիտարկվում է, ինչպես նաև նախաձեռնվել են պահման վայրերում բազմացման և տեսակների տեղափոխման ծրագրեր։ Չնայած գետնասկյուռի մի քանի խումբ անկում է ապրել, կենդանատեսակի ընդհանուր թվաքանակը կայուն աճ է գրանցում։

 

 

 

Պատասխանատու կառույցը

Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալությունը Գործողությունների ծրագիրն իրականացնող հաստատությունն է։ Մի քանի տեղական ծրագրեր ֆինանսավորվել են Եվրոպական Միության LIFE Program-ի շրջանակներում։

 

Ուսանելի օրինակ

 

Երկարաժամկետ LIFE ծրագիր է իրականացվել սկյուռի՝ որպես Չեխիայի Հանրապետության «Չեսկե Ստրեդոհորի» պահպանվող լանդշաֆտային տարածքի  տափաստանային բիոտոպներում բնակվող կարևորագույն կենդանատեսակի համար։

 

Ծրագրի նպատակը տարածքի կայուն օգտագործումն էր, ինչը նպաստեց ոչխարաբուծության և այծաբուծության գծով նոր ձեռնարկությունների, ինչպես նաև պանրի արտադրության հիմնադրմանը։ Սա վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է միաժամանակ պահպանել կենսաբազմազանությունը և աջակցել տեղական տնտեսությանը։

Նշենք նաև, որ 2014թ․-ին ծրագիրն արժանացել է «Նատուրա 2000» մրցանակին։

 

Կապ՝

Տերեզա Բրզոբոհատա, Եվրոպական գետնասկյուռի վերաբերյալ գործողությունների ծրագրի համակարգող

Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալություն

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։