• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

Հաջողված պատմություններ

Թռչունների պահպանություն և աջակցություն Հայաստանի ձկնաբուծարանին

Արմաշի ջրաճահճային տարածքները պատկանում են ձկնաբուծարաններին՝ այդպիսով համընկնելով որսորդության համար նախատեսված հանրային տարածքների հետ։ Այդ պատճառով ջրային թռչունները կանգնած են երկու խոշոր սառնալիքի առջև՝ չվերահսկվող կրակոցներ և սահմանային միջավայրերի ոչնչացում։ Տարածքում թռչնադիտարկման գործողությունների մշակումը ձկնաորսի կորուստը փոխհատուցելու հնարավորություն ընձեռեց, և մի քանի տարվա ընթացքում փոխվեց ձկնաբուծարանների ղեկավարության վերաբերմունքը՝ վայրի կենդանիների պահպանությունը դարձնելով առաջնահերթություն։

 

Read More

Սպիտակապոչ արծվի վերադարձը Ֆինլանդիա

Պոպուլյացիայի վաղ պատմությունը

                                                                               

Սպիտակապոչ արծիվները (Haliaeetus albicilla), ինչպես բոլոր գիշատիչ թռչունները, երկարատև ժամանակ որսի թիրախ են եղել։ Վաղ 1900-ականներին պետությունը նույնիսկ գումար էր վճարում թռչուններին սպանելու համար։ Ընդունված մոտեցումը գիշատիչ թռչունների և առհասարակ բոլոր գիշատիչ կենդանիների թվաքանակի նվազեցումն էր՝ դրանց համար կեր հանդիսացող կենդանատեսակների պոպուլյացիաների ավելացման նպատակով։

Read More

Կովկասյան ընձառյուծի վերադարձը Հայաստան

Վաղ 2000-ականներին Կովկասյան ընձառյուծը (Panthera pardus tulliana) դարձավ ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակ Հայաստանում։ Այսօր (2021թ․-ին) երկրում ընձառյուծի թվաքանակը ավելացել է մինչև 10 առաձնյակ։ Այս հաջողությունը պայմանավորված է եղել գոյություն ունեցող պահպանվող տարածքների հսկողության ուժեղացմամբ, ընձառյուծի ապրելավայրի տիրույթում նոր պահպանվող տարածքների և համայնքային պահպանվող տարածքների ստեղծմամբ, ինչպես նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղի, Կովկասի բնության հիմնադրամի, համայնքների և այլ հաստատությունների միջև արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Read More

Առցանց տեսահսկման համակարգի ներդրումը Հայաստանի ԲՀՊՏ-ներում

Կովկասի բնության հիմնադրամի (ԿԲՀ) ֆինանսավորմամբ բնության հատուկ պահպանվող  տարածքներում (ԲՀՊՏ) տեղադրվել են առցանց տեսախցիկներ, որոնք ներքին ցանցերով միացված են միմյանց և Շրջակա միջավայրի նախարարությունում (ՇՄՆ) ստեղծված մոնիթորինգի կենտրոնին։ Այս նորարարությունը հնարավորություն է տալիս կիրառել նորագույն տեխնոլոգիաներ և մեծապես բարձրացնել պահպանության որակը ԲՀՊՏ-ներում։

Read More

Եվրոպական գետնասկյուռի վերածնունդը

Եվրոպական գետնասկյուռը (Spermophilus citellus) տարածված գյուղատնտեսական վնասատու էր համարվում 1950-ականներին։ Քառասուն տարի անց այն դարձավ ծայրահեղ վտանգված տեսակ, որին անհետացում է սպառնում։ Այսօր Չեխիայի Հանրապետությունում դրա պոպուլյացիան կարծես ապահով է, ի թիվս այլնի, Գործողությունների ծրագրի և տեղացի ֆերմերների հետ համագործակցության շնորհիվ։

Read More