• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

Կենսաբազմազանություն

Կենսաբազմազանությունը՝ որպես զարգացման հիմք

Կենսաբազմազանության պաշտպանությունը տնտեսական զարգացման անտեղի խոչընդոտ չէ։ Այն մեր հասարակությունների և ապագա սերունդների կայուն զարգացման կարևորագույն նախապայմաններից է։ Բնությունը պաշտպանելով՝ մենք միայն առանձին կենդանատեսակներ ու բուսատեսակներ չէ, որ պաշտպանում ենք, այլ այն բոլոր էկոհամակարգերը, որոնցից անմիջականորեն կախված ենք։

 

  

Կենսաբազմազանության պաշտպանությունը տնտեսական զարգացման անտեղի խոչընդոտ չէ։ Այն մեր հասարակությունների և ապագա սերունդների կայուն զարգացման կարևորագույն նախապայմաններից է։ Բնությունը պաշտպանելով՝ մենք միայն առանձին կենդանատեսակներ ու բուսատեսակներ չէ, որ պաշտպանում ենք, այլ այն բոլոր էկոհամակարգերը, որոնցից անմիջականորեն կախված ենք։

 

Վարելահողերի ծավալն ավելացնելու նպատակով Արարատյան դաշտավայրում ջրաճահճային տարածքները չորացնելով՝ կարող ենք կարճաժամկետ տնտեսական օգուտներ քաղել, սակայն երկարաժամկետ կտրվածքով մշակաբույսերի արտերը կարող են բախվել երաշտների և հողի աղակալման խնդիրներին։ Սևանի տարածքում արդեն իսկ տեսանելի է սակավաջրություն․ այնպիսի գետեր, ինչպիսիք են Հրազդան գետը, ջուր են կորցնում բերքի ոռոգման կամ այլ գործողությունների պատճառով։ Դժբախտաբար, կլիմայական փոփոխությունները կարող են էլ ավելի խորացնել ջրի հասանելիության հետ կապված խնդիրները։ Գոյություն ունեցող ջրաճահճային տարածքները և գետային էկոհամակարգերը պաշտպանելով՝ մենք երաշխավորում ենք ջրի հասանելիությունը ստորգետնյա ջրամբարներում և հողերում։ Ջրաճահճային տարածքները ծառայում են որպես «սպունգ», որը ջուր է տրամադրում երաշտի ժամանակահատվածում։

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Խիստ պահպանության ներքո գտնվող այնպիսի տարածքները, ինչպիսիք են «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, կենսաբազմազանության տեսանկյունից նշանակալի «թեժ կետեր» են։ Կայուն էկոհամակարգերով նմանատիպ ընդարձակ տարածքները պաշտպանելով՝ մենք նաև պաշտպանում ենք այն կարևոր «ծառայությունները», որոնք հասանելի են դրանց շրջակայքում ապրող համայնքների համար։

 

Բարձրորակ քաղցրահամ ջրերի պաշարները համայնքների զարգացման, իսկ հազվագյուտ բնությունն ու բացառիկ լանդշաֆտները էկոտուրզիմի կայուն զարգացման հնարավորություններ են ընձեռում։

 

Բնության և կենսաբազմազանության պահպանությունն առաջնահերթություն է խիստ պահպանության ներքո գտնվող նմանատիպ արգելոցներում, հետևաբար կենդանատեսակների և բուսատեսակների, դրանց պոպուլյացիաներին առնչվող միտումների,  ինչպես նաև կառավարման տարատեսակ գործելակերպերի կամ մարդկային ազդեցությունների մշտադիտարկումը պատշաճ պահպանության նախադրյալներից է։

 

 

 

 

Բնության պահպանությունը կարող է իրականացվել տեղական համայնքների զարգացմանը զուգընթաց։ Չեխիայի Հանրապետությունում եվրոպական գետնասկյուռի պաշտպանությանն ուղղված ջանքերը հանգեցրին տեղացի ֆերմերների և գինեգործների համագործակցությանը:

 

Որոշ տափաստանային բիոտոպներում արոտավայրեր բացելու արդյունքում գետնասկյուռի պոպուլյացիան աճում է, իսկ մեկ նոր ձեռնարկատեր սկսել է պանիր և ոչխարից ստացվող այլ արտադրանք արտադրել։ Գինեգործներն իրենց գինին գովազդում են որպես գետնասկյուռերով հարուստ խաղողի այգիներից ստացվող գինի, ինչը բարձրորակ շրջակա միջավայրի ցուցիչ է և օգտագործվում է հաջող մարքեթինգ իրականացնելու համար։ Ավելին, նրանք մշակել են արդեն իսկ 21 գինեգործի կողմից օգտագործվող հաջողակ ապրանքային նշան։

 

 

 

  

 

 

«Գետնասկյուռները խաղողի այգիներում» ապրանքային նշան, որն օգտագործվում է Չեխիայի Հանրապետության Հարավային Մորավիա երկրամասում՝ որպես գինին գովազդելու միջոց

 

                                                                                            

 

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում կենսաբազմազանության պաշտպանությունն իրականացվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից։

Դրանից զատ՝ մի քանի պահպանվող տարածքների կառավարման համար պատասխանատու են հետևյալ ՊՈԱԿ-ները․


- 3 պետական արգելոց՝ «Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի», որոնք զբաղեցնում են 35 439.6 հա տարածք կամ ՀՀ ընդհանուր տարածքի 1.19 տոկոսը
- 4 ազգային պարկ՝ «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք», որոնք զբաղեցնում են 236802.1 հա տարածք կամ ՀՀ ընդհանուր տարածքի 7.96 տոկոսը։


Բնության պահպանության վերաբերյալ ԵՄ հրահանգների (Թռչունների և կենսամիջավայրերի մասին հրահանգներ) կիրարկումից բացի՝ առաջնահերթություն է համարվում նաև կենսաբազմազանության պաշտպանությունը (մասնավորապես՝ վտանգված եվրոպական կենդանա/բուսատեսակների և կենսամիջավայրերի երկարաժամկետ գոյության ապահովումը) բարելավելու նպատակով Հայաստանում «զմրուխտե» տարածքների սահմանումը։


Հայաստանում կա 23 պոտենցիալ «զմրուխտե» տարածք։ Դրանք զբաղեցնում են 1033719,5 հա տարածք՝ կազմելով երկրի ողջ տարածքի 34,7 տոկոսը։ 2019թ․-ին իրականացված օպտիմալացման աշխատանքների արդյունքում ստեղծվել է 28 պոտենցիալ «զմրուխտե» տարածք, որոնք կազմում են ՀՀ տարածքի մոտ 15,3 տոկոսը։

 

Մի քանի բնապահպանական ՀԿ-ներ, ինչպիսիք են ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղըՎայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Կովկասի բնության հիմնադրամը, ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանի բնության պահպանության ոլորտում՝ մասնակիորեն ֆինանսավորելով Հայաստանում պահպանվող տարածքների գործունեությունը և որոշ այլ ծրագրեր։ Հիմնադրվել են բազմաթիվ մասնավոր և համայնքային պահպանվող պարածքներ (օր․՝ Արփա պահպանվող լանդշաֆտը և այլն):

 

 

Արման Վերմիշյան, Կովկասի բնության հիմնադրամ

 

 Կարեն Մանվելյան, ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղ

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ