Մեր մասին
Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալություն
Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալությունը (ՉՀ ԲՊԳ) «Բնության և լանդշաֆտի պահպանության մասին» օրենքով հիմնադրված պետական մարմին է։ ՉՀ ԲՊԳ-ի գլխավոր նպատակը Չեխիայի Հանրապետության ողջ տարածքում բնության ու լանդշաֆտների պաշտպանությունն ու պահպանությունն է։ ՉՀ ԲՊԳ-ի կառավարման ներքո 24 պահպանվող լանդշաֆտային տարածք է (ԲՊՄՄ, կատեգորիա V) և բնության պահպանվող այլ տիպի մոտ 800 տարածք (ԲՊՄՄ, կատեգորիաներ Ia, III, IV)։
Վերջին նորությունները և միջոցառումները

19
May
Չեխիայի բնության պահպանության գործակալության փորձագետները թվով երեք սեմինար անցկացրեցին Հայաստանում բնության պահպանության ոլորտի օրենսդրության վերաբերյալ։ Սեմինարները կազմակերպվել են Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։

10
Apr
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ տկն Աննա Մազմանյանը և պրն Արամ Մեյմարյանը այցելել են Չեխիայի Հանրապետություն (ԵՄ անդամ է հանդիսանում 2004թ-ից)` երկրի բնության պահպանության համակարգին ծանոթանալու նպատակով։ Եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարները հանդիպել են Չեխիայի ՇՄ փոխնախարարներին

Ծրագրի մասին

Ծրագրի համառոտ պատմությունը և կապը ՀԸԳՀ-ի (CEPA) հետ
Հայաստանի Հանրապետությունը, ստորագրելով ՀԸԳՀ-ն (CEPA), հանձն է առել իրականացնել կենսաբազմազանության պաշտպանության բարելավմանն ու կայուն օգտագործմանն ուղղված միջոցառումներ։ Դրանցով, մասնավորապես, նախատեսվում է ազգային օրենսդրության վերանայումն ու համապատասխանեցումը ԵՄ չափանիշներին, տարածքների գույքագրումը, հստակեցումն ու կառավարման առաջնահերթությունների սահմանումը, դրանց պահպանության համար պահանջվող միջոցառումների սահմանումը, կենդանատեսակների և բուսատեսակների պահպանության կարգավիճակի մշտադիտարկման համակարգի ստեղծումը, ինչպես նաև հանրության կրթական և ընդհանուր իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեխանիզմի ներդրումը։
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ԵՄ «Թվինինգ» ծրագրի նախագծի փաստաթուղթը (Եվրոպական միության ինստիտուցիոնալ համագործակցության փաստաթուղթ) մշակվելուց հետո ԵՄ-ն կազմակերպեց նախագծի իրականացման բաց մրցույթ։ Արդյունքում ընտրվեց Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալությունից և Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտից կազմված կոնսորցիումը և հաստատվեց վերջինիս ֆինանսավորումը։

Ծրագրի նպատակները, ակնկալվող արդյունքները և բաղադրիչները
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում կենսաբազմազանության պաշտպանության ու կայուն օգտագործման հզորացումն է՝ միջազգային/ԵՄ չափանիշներին համապատասխան։
Ծրագրի երեք բաղադրիչները հետևյալն են՝
- Հայաստանում կենսաբազմազանության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության մշակում
- կարողությունների զարգացում և արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում
- իրազեկվածության մակարդակի բարձրացում
Մեր թիմը
Ռուզաննա Գրիգորյան
Աննա Մազմանյան
Լուսինե Ավետիսյան
Անի Հակոբյան
Ոսկեհատ Գրիգորյան
Աննա Միրզոյան
Դեյվիդ Լացինա
Յինդրիխ Խլապեկ
Պետրի Ալրոթ
Ֆրանտիշեկ Պելց
Կիմո Սիրյանեն
Տոմաշ Ռուժիչկա
Copyright 2022. Design & development by G Design Group