• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

Նորություններ

Բնության պահպանության հզորացմանը նվիրված սեմինարներ

Չեխիայի բնության պահպանության գործակալության փորձագետները թվով երեք սեմինար անցկացրեցին Հայաստանում բնության պահպանության ոլորտի օրենսդրության վերաբերյալ։ Սեմինարները կազմակերպվել են Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։

Read More

ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարարների այցը Չեխիա

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ տկն Աննա Մազմանյանը և պրն Արամ Մեյմարյանը այցելել են Չեխիայի Հանրապետություն (ԵՄ անդամ է հանդիսանում 2004թ-ից)` երկրի բնության պահպանության համակարգին ծանոթանալու նպատակով։ Եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարները հանդիպել են Չեխիայի ՇՄ փոխնախարարներին և այցելել «Քրքոնոշե» ազգային պարկ, ինչպես նաև «Չեշսկիյ ռայ» պահպանվող լանդշաֆտային տարածք։

Read More

«Տարածելով պաշտպանության թեվերը» խորագրով սեմինար խորհրդարանում

ՀՀ ազգային ժողովում անցկացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի  (CEPA) կիրարկմանն ուղղված՝ «Տարածելով պաշտպանության թեւերը» խորագրով սեմինար-քննարկում։

 
Read More

Բնապահպանության ոլորտի ԵՄ հրահանգների կիրարկմանն ուղղված առաջարկներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը հանդիպել են Չեխիայի բնության պահպանության գործակալության ներկայացուցիչների, Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի փոխնախարար Տոմաշ Տեսարի, ինչպես նաև Չեխիայի խորհրդարանի սենատորներ Զբինեկ Լինհարտի և Պետր Օրելի հետ, որոնք Հայաստան են այցելել «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակներում։

Read More

Չեխ փորձագետները ներկայացրել են բնապահպանության ոլորտում օրենսդրական փոփոխությունների առաջարկներ

«Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում մարտի 22-25 ընկած ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում տեղի ունեցավ բնության պահպանության ոլորտում ԵՄ հրահանգների մոտարկման վերաբերյալ թվով չորս սեմինար։

Read More

Չեխ փորձագետները Կոտայքի մարզում ներկայացրել են բնության պահպանությանն ուղղված առաջարկներ

Չեխիայի բնության պահպանության գործակալության փորձագետները Հրազդան քաղաքում՝ Կոտայքի մարզպետարանում, ներկայացրել են բնության պահպանության ոլորտում ազգային օրենսդրության հզորացմանն ուղղված առաջարկություններ։

 

Read More

Թվինինգ ծրագրի թիմի անունից շնորհավորում ենք Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ

2021 թվականը լի էր մարտահրավերներով և դժվարին իրավիճակներով, հրատապ խնդիրներով, որոնք երբեմն թվում էին անհաղթահարելի։ Այնուամենայնիվ, 2021-ը պետք է ընդունենք որպես հիմք, որի վրա կկառուցենք մեր հավաքական վճռականությունը, իմաստությունը և դիմացկունությունը ապագայի համար։ 

Read More

Արևելյան գործընկերության գագաթնաժողովը ճանապարհ է հարթում տարածաշրջանում վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների համար

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների, Եվրոպական միության ներկայացուցիչների և վերջինիս անդամ երկրների պետությունների կամ կառավարությունների ղեկավարների հանդիպումը։

Read More

Կլոր-սեղան քննարկում բնության պահպանության ոլորտում օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների վերաբերյալ

Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել Հայաստանում բնության պահպանության ոլորտում առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ կլոր-սեղան քննարկում։ Տարբեր գիտական հաստատությունների, ՀԿ-ների և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության թվով 30 փորձագետ քննարկեցին բնության պահպանության ոլորտում առաջարկվող օրենսդրական, ինչպես նաև ինստիտուցիոնալ փոփոխությունները:

Read More

Հայ փորձագետների այցը Չեխիա

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հինգ ներկայացուցիչ հոկտեմբերի 10-17-ը Չեխիայի Հանրապետությունում կազմակերպվող ճանաչողական այցի շրջանակներում այցելել են բնության հատուկ պահպանվող մի քանի տարածք։ Այցի նպատակը Չեխիայի Հանրապետության՝ բնության պահպանության ոլորտում ընդունված մոտեցումներին, ինչպես նաև տեսակների պաշտպանության և կենսամիջավարերի վերաբերյալ ԵՄ հրահանգներին ծանոթանալն էր։

Read More